ՖԻՖԱ-ն դիտարկում է խաղից դուրս վիճակի կանոնները փոխելու տարբերակը՝ հաղորդում է SkySport-ը:
Մեծ թվով թիմեր դժգոհ են, որ խաղից դուրս վիճակ է նշանակվում նույնիսկ այն ժամանակ, երբ հարձակվող թիմի՝ խաղից դուրս վիճակում գտնվող ֆուտբոլիստը լրջորեն չի սպառնում մրցակցի դարպասին:
Իտալիան առաջարկել է իր մոտ՝ մինչև 18 տարեկանների խաղերում սկսել փորձարկումը:
Հաղորդման համաձայն՝ նոր կանոնները կարող են «պատուհան» ստեղծել հարձակվողի ու մրցակցի պաշտպանի մարմինների միջև: