ՖԻՖԱ-ն հրաժարվել է ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնությունը 16 խմբերով անցկացնելու ձևաչափից, հայտնում է The Athletic-ը:
ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք ԱԱ-2026-ը կլինի առաջին Մունդիալը, որին 32-ի փոխարեն կմասնակցեն 48 հավաքականներ: Նախատեսվում էր մրցաշարն անցկացնել 16 խմբերով՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ: 64-ի փոխարեն աշխարհի առաջնությունում կանցկացվի 104 հանդիպում։
ՖԻՖԱ-ն որոշել է հետ կանգնել խմբերում երեքական թիմ ընդգրկելու գաղափարից։ ԱԱ-2026-ում 48 թիմեր կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ: Հաջորդ փուլ կանցնեն խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է: