Logo

ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը

20:20 / 14.12.2023Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը («Ման.Սիթի»), հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերին կայացած «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ  Լիոնել Մեսին «France football»-ի վարկածով 8-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, երկրորդ տեղը զբաղեցրեց Էրլինգ Հոլանդը, իսկ Կիլիան Մբապեն երրորդն էր:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու հավակնորդների ցանկում են «Ոսկե գնդակի» դափնեկիր Այտանա Բոնմատին («Բարսելոնա»), Ջենիֆեր Էրմոսոն («Պաչուկա») և Լինդա Կայսեդոն («Ռեալ»):

FIFA The Best մրցանակաբաշխությունը կայանալու է 2024 թվականի հունվարի 14-ին՝ Լոնդոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա