ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ 2026 թվականի ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության 2 միլիոն տոմս է վաճառվել:
Վաճառքի երրորդ փուլը՝ «պատահական վիճակահանությունը», կսկսվի դեկտեմբերի 11-ին, գրանցման ժամկետը բաց է մինչև հունվարի 13-ը։
Ընդհանուր առմամբ` տոմսեր են գնել 212 երկրից: Ընդունող երկրներից` ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Կանադայից հետո ամենաշատ տոմսերը գնել են Անգլիայից, Գերմանիայից և Բրազիլիայից:


