Իսպանացի պաշտպան Այմերիկ Լապորտը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրից» տեղափոխվել է Բիլբաոյի «Աթլետիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
ՖԻՖԱ-ն ընդունել է բոլոր փաստաթղթերը և հաստատել գործարքը: Բասկյան ակումբը 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 10 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Լապորտը 2012-2018 թվականներին խաղացել էր «Աթլետիկում» (222 խաղ, 10 գոլ և 4 գոլային փոխանցում):


