ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կկարողանա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ կատարել, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:
Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ բանակային ակումբը մարել է «Հերենվենի» նկատմամբ պարտքը, որը ձևավորվել էր 2020 թվականին եզրային հարձակվող Չիդերա Էջուկեի տրանսֆերից:
Գումարը չվճարելու պատճառով ԲԿՄԱ-ն պատժվել էր տրանսֆերային արգելքով:
ՖԻՖԱ-ին նամակով դիմել է հենց նիդերլանդական ակումբը, որպեսզի տրանսֆերային արգելքը չեղարկվի: