Logo

ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» մեծ փոխհատուցում կվճարի Գավիի վնասվածքի համար

18:28 / 20.11.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» ՖԻՖԱ-ից ֆինանսական փոխհատուցում կստանա Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավիի վնասվածքի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (3-1) 19-ամյա ֆուտբոլիստը ստացել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք և բաց կթողնի 6-8 ամիս։

«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից գումար կստանա ակումբների պաշտպանության ծրագրի շրջանակում։ Փոխհատուցումը կհաշվարկվի ֆուտբոլիստի ստացած վնասվածքից 28 օր անց և կախված կլինի նրա գրանցված աշխատավարձից։

Վնասվածքի համար փոխհատուցման առավելագույն գումարը կազմում է տարեկան 7,5 միլիոն եվրո կամ օրական 20 548 եվրո։ «Բարսելոնայի» համար գումարը կհաշվարկվի դեկտեմբերի 16-ից։ Քանի որ Գավին բաց է թողնելու 6-8 ամիս, ՖԻՖԱ-ի կողմից վճարվող փոխհատուցումը կկազմի 3 082 200-ից մինչև 4 315 080 եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ