Logo

ՖԻՖԱ-ն, 2026 թվականից սկսած, The Best-ի փոխարեն նոր մրցանակ կսահմանի

16:41 / 31.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ն կեզրափակի ամենամյա The Best մրցանակի հանձնումը և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) հետ գործընկերության շրջանակում կհանձնի նոր մրցանակ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Մենք ուրախ ենք միավորել ուժերը Դուբայի՝ ֆուտբոլով ապրող և շնչող քաղաքի հետ՝ այս համաշխարհային մակարդակի միջոցառումը զարգացնելու համար։ Այս մրցանակաբաշխությունը կլինի ավելին, քան պարզապես մրցանակաբաշխություն:

Այն կլինի ֆուտբոլը նշանավորելու և տարվա լավագույն խաղացողներին մեծարելու նորարարական միջոց՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Համաձայնության հուշագիրը ստորագրվել է Դուբայում կայացած Համաշխարհային սպորտային գագաթնաժողովում։

Գործընկերության շրջանակներում ՖԻՖԱ-ն կանցկացնի ամենամյա մրցանակաբաշխություն՝ մեծարելով ֆուտբոլի լավագույն խաղացողներին և անհատականություններին: 

Նոր մրցանակը կլինի ՖԻՖԱ-ի միակն ու պաշտոնականը։ Մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի կունենա 2026 թվականին։

Հիշեցնենք, որ 2025թ. The Best մրցանակի դափնեկիրը ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ