Հունվարի 20-ին EA Sports ընկերությունը հրապարակել է FIFA 22-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականը:
Լավագույն 11-ի շարքում ընդգրկվելուն հավակնում էր 80 ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում երկրպագուներն այսպիսի ընտրություն են կատարել.
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, 96)
Պաշտպաններ՝ Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի», 94), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», 97), Մարկինյոս (ՊՍԺ, 95), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, 93)
Կիսապաշտպաններ՝ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», 96), Նգոլո Կանտե («Չելսի», 96), Ժորժինյո («Չելսի», 97)
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 97), Ռոբերտ Լևանդովսկի «Բավարիա», 98), Լիոնել Մեսի (ՊՍԺ, 98)
Կազմում ամենաբարձր վարկանիշ (98) ստացել են Լիոնել Մեսին (ՊՍԺ) և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»):
🏆 Football's best, decided by you.
— EA SPORTS FIFA (@EASPORTSFIFA) January 20, 2022
This is your #TOTY. pic.twitter.com/eyK03VbFgh