FIFA 23-ի շապիկին պատկերված են լինելու ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն ու «Չելսիի» ֆուտբոլիստուհի, Սեմ Քերը՝ հաղորդում է Bleacher Report Football-ը:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ հայտնի վիդեոխաղի շապիկին ներկայացված է կին ֆուտբոլիստ:
EA Sports ընկերությունը հայտնել է, որ խաղի թրեյլերը ցուցադրվելու է հուլիսի 20-ին՝ ժամը 20:00-ին:
Մի շարք ինսայդերներ պնդում են, որ FIFA 23-ի ամբողջական տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերի 30-ին:



