Logo

ՖԻՖԱ-ի տնօրենը Կատարում խոստոնավել է, որ գեյ է

16:59 / 19.11.2022Աշխարհի առաջնություն
null

ՖԻՖԱ-ի հասարակության հետ կապերի տնօրեն Բրայան Սուոնսոնը Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:

«ԼԳԲՏ-ը համայնքը բազմիցս քննադատել է Ինֆանտինոյին: Ինքս հանդիպել եմ նման դեպքերի այն բանից հետո, երբ միացել եմ ՖԻՖԱ-ին: Գտնվելով այստեղ՝ Կատարում, ցանկանում եմ հայտնել, որ գեյ եմ: ՖԻՖԱ-ն այս երկրից երաշխիքներ է ստացել ԼԳԲՏ համայնքի անվտանգության համար: 

Այն փաստը, որ Ինֆանտինոն գեյ չէ, չի նշանակում, որ նա չի անհանգստանում մեզ համար: Դուք տեսնում ենք կառույցի միայն հանրային մասը, ես այն գիտեմ ներսից: Հավաստիացնում եմ, որ այստեղ շատ գեյեր կան ու բոլորի շահերը պահպանված եմ»,- Սուոնսոնի խոսքը փոխանցում է «Матч ТВ»-ն:

Ավելի վաղ մի շարք երկրներ կոչ էին արել Կատարից տեղափոխել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ պատճառաբանելով, որ այդ երկրում չեն պահպանվում մարդու իրավունքները:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին ու կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ