Logo

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

13:08 / 18.07.2024Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն Եվրո-2024-ից ու Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։ 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 97-րդ տեղը։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հանդիպում չէր անցկացրել նախորդ թարմացումից հետո։

Լավագույն տասնյակում կան մի շարք փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որն օրեր առաջ պաշտպանել էր Կոպա Ամերիկայի տիտղոսը։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան պահպանել է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղ է բարձրացել Իսպանիայի հավաքականը, որը պատմության մեջ ռեկորդային չորրորդ անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն։ Եվրո-2024-ի եզրափակիչում պարտված Անգլիան չորրորդն է, իսկ Բրազիլիան եզրափակում է լավագույն հնգյակը։ Թոփ-10-ում են նաև Բելգիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Կոլումբիան ու Իտալիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայում։ Առաջին տուրում սեպտեմբերի 7-ին մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը, որը 137-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում։ Չորրորդ խմբում են նաև Հյուսիսային Մակեդոնիայի (72-րդ տեղ) ու Ֆարերյան կղզիների (138-րդ տեղ) հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ