Logo

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

12:53 / 26.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 4 աստիճան և զբաղեցնում է 95-րդ տեղը։

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ 2 խաղում պարտություն էր կրել։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Խորվաթիան 10-րդն է, Ուելսը՝ 28-րդը, Թուրքիան՝ 38-րդը, իսկ Լատվիան՝ 132-րդը։

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան ու Իտալիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ հյուրընկալվելով Ուելսին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմն ընտրական փուլը կավարտի ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի դեմ արտագնա խաղով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ