Electronic Arts-ը հրապարակել է FIFA 23 վիդեոխաղի լեգենդների Ultimate Team-ը: Լեգենդներից այս տարի հասանելի կլինեն Խաբի Ալոնսոն, Գերդ Մյուլերն ու Ժաիրզինյոն:
Այնուամենայնիվ, խաղասերների ուշադրությունն ավելի շատ գրավել են ոչ թե նոր միացած լեգենդները, այլ դուրս մնացածները: Որոշ խաղացողներ դուրս են մնացել խաղից՝ չնայած նրան, որ հասանելի էին դեռ FIFA 17-ից:
Ֆուտբոլի լեգենդներ, որոնք չեն լինի FIFA 23-ում
- Դիեգո Մարադոնա
- Իկեր Կասիլյաս
- Կաֆու
- Ռայան Գիգզ
- Պեպ Գվարդիոլա
- Դեկու
- Ֆիլիպո Ինձագի
- Մարկ Օվերմարս
Եթե Դիեգո Մարադոնայի բացակայությունը հասկանալի է՝ պայմանավորված պայմանագիր կնքելու վերաբերյալ խնդիրներով, ապա մյուսների դուրս մնալու վերաբերյալ ոչ մի բացատրություն չկա: EA Sports-ը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:
FIFA 23-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի 30-ից: