FIFA 23 վիդեոխաղի պաշտոնական թողարկումից 1 ամիս առաջ խաղն ստեղծողների համար աղետալի իրադարձություն է եղել. հավանաբար աշխատակցի սխալի պատճառով Xbox One-ի օգտատերերը կարողացել են գործարկել խաղի նոր տարբերակը:
Երկրպագուներն անմիջապես սկսել են սոցցանցերում տեղադրել պատկերներ, որոնցում երևում են հիմնական ընտրացանկն ու ինտերֆեյսի այլ տարրեր:
Երկրպագուները կարողացել են նաև պարզել սաունդթրեքն ու խաղալ առաջին հանդիպումները: Որոշ օգտատերեր նշում են, որ FIFA 23-ն իսկապես շատ է տարբերվում խաղի նախորդ տարբերակներից:
Արտադրող EA ընկերությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը: Հավանաբար նրանք կփակեն խաղի մուտքը մինչև պաշտոնական թողարկումը՝ սեպտեմբերի 30-ը:




