Logo

ՖԻԴԵ-ն կքննարկի շախմատային օլիմպիադային և ԱԱ-ին Ռուսաստանի հավաքականների մասնակցության հարցը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:45 / 20.07.2022• Շախմատ
null

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ օգոստոսի 8-ին մարզաձևի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) քննարկելու է Համաշխարհային օլիմպիադային և աշխարհի թիմային առաջնությանը Ռուսաստանի հավաքականների մասնակցությունն արտոնելու հարցը։

«Օգոստոսի 8-ին կայանալիք ՖԻԴԵ-ի համաժողովի օրակարգում լինելու է շախմատային օլիմպիադային և աշխարհի առաջնությանը մեր թիմերի մասնակցության հարցը։ Մեր նախաձեռնությամբ այդ հարցը ներկայացվելու է քվեարկության։ Ցանկանում ենք, որ մասնակցեն մեր բոլոր թիմերը։ Հավատում ենք, որ Ռուսաստանը կկարողանա ճեղքել մարզական շրջափակումը»,- նշել է Ֆիլատովը։

Այս տարվա մարտին ՖԻԴԵ-ն Բելառուսի և Ռուսաստանի հավաքականներին զրկել է իր հովանու ներքո անցկացվելիք միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։

Օգոստոսի 7-8-ին Հնդկաստանի Չենայ քաղաքում կայանալիք ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովում տեղի են ունենալու կազմակերպության նախագահի ընտրություններ։ Այդ պաշտոնին գործող նախագահ ռուսաստանցի Արկադի Դվորկովիչից բացի հավակնում են ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը, Բելառուսի ներկայացուցիչ Ինալբեկ Շերիպովը և Ֆրանսիայի պատվիրակ Բահար Կուատլին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ