Logo

ՖԻԴԵ-ն ռուսաստանցիների և բելառուսների վերաբերյալ նոր որոշում է կայացրել

20:14 / 23.09.2024Շախմատ
Պաշտոնական
null

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան թույլ է տվել Ռուսաստանի ու Բելառուսի մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Գլխավոր ասամբլեայի պատվիրակները նման որոշում են կայացրել բաց ձևաչափով քվեարկությամբ: Քվեարկության է դրվել նաև ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցը, սակայն Գլխավոր ասամբլեայի պատվիրակները դեմ են արտահայտվել:

Հիշեցնենք, որ 2022 թվականից շախմատի Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները զրկված են խոշոր մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Այդ երկրների ներկայացուցիչները նաև չեն մասնակցում անհատական մրցաշարերի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ