Logo

Կառլսենը կմասնակցի կայծակնային շախմատի ԱԱ-ին. ՖԻԴԵ-ի փոփոխությունը

12:59 / 30.12.2024Շախմատ
Պաշտոնական
null

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ որակազրկել էր Կառլսենին սահմանված դրես-կոդը չպահպանելու պատճառով: Նորվեգացին մրցման վայր էր եկել ջինսե տաբատով, ինչը հակասում է կանոններին։

«Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք: Լավ հարաբերություններ ունեմ ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ: Նրա հետ խոսելուց հետո զգացի, որ կարող ենք արդյունավետ քննարկումներ ունենալ, և օրվա վերջում որոշեցի հանդես գալ կայծակնային շախմատի մրցմանը», - ասել է Կառլսենը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը զիջումների է գնացել և փոփոխություններ կատարել աշխարհի առաջնության դրես-կոդի կանոններում։ Այժմ շախմատիստները կարող են մրցավայր գալ ջինսե տաբատով:

«Գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացվել փորձարկել մի մոտեցում, որն ավելի մեծ ճկունություն կապահովի ՖԻԴԵ-ի պաշտոնյաներին հագուստի համապատասխանության վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Սկզբունքը պարզ է` դեռևս պահանջվում է պաշտոնական դրես-կոդ, բայց թույլատրվում են նրբագեղ չնչին շեղումներ, մասնավորապես՝ շախմատիստները կարող են հագնել ջինսե տաբատ»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա