Շախմատի աշխարհի թարգի համար մրցախաղը կայանալու է այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։
Մրցախաղին մասնակցելու են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը (Չինաստան) և Հավակնորդների մրցաշարի նորընծա հաղթող, 17-ամյա գրոսմայստեր հնդիկ Դոմարջու Գուկեշը։
Համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային բյուջեն 2,5 միլիոն դոլար է։ ՖԻԴԵ-ն մրցանակային բյուջեի համար ներդնելու է 1,1 միլիոն դոլար։ Մնացած գումարը պետք է տրամադրի մրցախաղն անցկացնող երկիրը, որի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։
Դին Լիրենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2023 թ. ապրիլին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ռուս Յան Նեպոմնշյաշչիի դեմ կայացած մրցախաղում։ 14 դասական պարտիաներից հետո հաշիվը 7-7 էր։ Կանոնակարգի համաձայն` կողմերն արագ շախմատի 4 մրցախաղ էին անցկացրել, և Լիրենը հաղթել էր 2,5-1,5 հաշվով ու դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը։
Դոմարջու Գուկեշը վերջերս Կանադայի Տորոնտո քաղաքում դարձավ Հավակնորդների մրցաշարի պատմության ամենաերիտասարդ հաղթողը և հնարավորություն ստացավ պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար։