Logo

ՖԻԴԵ․ Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում

18:20 / 02.01.2024Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ 

Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2835)։ Լավագույն եռյակում են նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան, իսկ աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը չորրորդ տեղում է։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 26-րդ տեղում է:

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2678 վարկանիշով 55-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2672) 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը (2649) 94-րդն է, իսկ Կարեն Գրիգորյանը (2643) 99-րդն է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2396) 55-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2378)՝ 74-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2377)՝ 75-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա