Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը

18:16 / 01.12.2025Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2840 վարկանիշ)։

Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2810), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2795), Վինսենթ Կեյմերը (Գերմանիա, 2776) և Արջուն Էրիգայիսին (Հնդկաստան, 2775)։

Դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը 2754 վարկանիշով միայն 10-րդն է։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 20-րդ տեղում է և ունի 2729 վարկանիշ։

Տղամարդկանց լավագույն 100 շախմատիստների թվում Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ. Շանթ Սարգսյանը 2665 վարկանիշով 52-րդն է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2408) 37-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2366)` 75-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը (2353)` 90-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ