Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը

13:31 / 01.03.2025Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2833 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2802), Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան, 2787), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2783) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2777)։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 13-րդն է և ունի 2748 վարկանիշ։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը 2666 վարկանիշով 56-րդն է, Հայկ Մարտիրոսյանը 2652 վարկանիշով` 76-րդը, Հրանտ Մելքումյանը 2636 վարկանիշով` 96-րդը, իսկ Արամ Հաբոկյանը 2635 վարկանիշով` 99-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա