Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2835)։ Երկրորդ տեղում ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան է (2787), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան (2782):
Աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը չորրորդ տեղում է։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2742 վարկանիշով 14-րդ տեղում է:
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը 2692 միավորով 47-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 2683 միավորով 54-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը 94-րդն է (2650 միավոր)։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2416) 40-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2389)՝ 58-րդը, Աննա Սարգսյանը (2354)՝ 91-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը (2353)՝ 92-րդը։


