ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում բասկետբոլի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմն առաջադիմել է 4 աստիճանով, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիան 65-րդն է, իսկ Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության առաջին ընտրական հանդիպումը կանցկացնի 2024թ․ փետրվարի 22-ին՝ հյուրընկալվելով Ավստրիայի թիմին: ԱԱ-ի նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերի հաղթողները և երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը։
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն