Logo

«Ֆեյենորդը» հաստատել է, որ հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով

11:42 / 14.07.2023Ֆուտբոլ
null

Հոլանդական «Ֆեյենորդը» հաստատել է, որ հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով:

«Այո, մեր ակումբը հետևում է նրան, բայց բանակցություններ չի սկսել։ Այս պահին մենք այլ նորություններ չունենք Զախարյանի վերաբերյալ»,- «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունից հայտնել են Sport24.ru-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, իսկ ռուսական ակումբի համար նպատակահարմար կլինի այս ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, որպեսզի հաջորդ ամռանը կիսապաշտպանը չհեռանա ազատ գործակալի կարգավիճակում: «Դինամոյի» հետ Զախարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 

2022/23 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ