«Ֆեյենորդի» հաղթանակը «Միլանի» հետ պայքարում (1-0) պատմական էր նիդերլանդական թիմի համար, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նիդերլանդների 16-ակի չեմպիոնը 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպում:
Նախորդ անգամ «Ֆեյենորդը» եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆի խաղ հաղթել էր 1974 թվականին: Ռոտերդամը ներկայացնող թիմը սեփական դաշտում 7-0 հաշվով ջախջախել էր Հյուսիսային Իռլանդիայի «Կոլրեյնին»: