Logo

«Ֆեյենորդի» պաշտպանը «Յունայթեդի» ու «Սիթիի» միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվել է «Լիվերպուլին»

15:45 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդական «Ֆեյենորդի» աջ պաշտպան Ջիվայրո Ռիդը չի թաքցրել անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ իր համակրանքը, հաղորդում է Yahoo Sports-ը:

«Իհարկե «Լիվերպուլ». ուրիշ ոչինչ, ուրիշ ոչ ոք»,- այսպես է արձագանքել 18-ամյա Ռիդը, երբ խնդրել են ընտրություն կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև:

Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ Ջիվայրո Ռիդը կարող է ամռանը համալրել մերսիսայդյան ակումբի կազմը: Գործարքին կարող է նպաստել այն հանգամանքը, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը «Ֆեյենորդում» աշխատելու ժամանակահատվածից ծանոթ է երիտասարդ խաղացողի որակներին, իսկ Ռիդը համապատասխանում է «Լիվերպուլի»՝ երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներով համալրվելու տրանսֆերային քաղաքականությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ