Ֆորմուլա 1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը պատասխանել է կարիերան վերսկսելու մասին հարցին։
«Ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք չե՞մ ցանկանում վերադառնալ։ Իհարկե, ցանկանում եմ։ Սակայն ցանկացած մարզիկի ու մարզուհու համար գալիս է մի պահ, երբ պետք է անցնել հաջորդ փուլի։ Վերջնական արդյունքում դա ազդում է բոլորիս վրա»,- 37-ամյա գերմանացու խոսքը մեջբերում է Sport.de-ն։
Ավելի վաղ Ֆետելը նշել էր, որ չի մտածում Ֆորմուլա 1 վերադառնալու մասին, սակայն չէր բացառել այլ ավտոմրցումների մասնակցելու հավանականությունը։
Գերմանացի ավտոարշավորդը Ֆորմուլա 1-ում հանդես է եկել 2007-2022թթ․։ Նա մասնակցել է 299 Գրան պրիի ու տարել 53 հաղթանակ։