Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մեկնաբանել է թիմակցի՝ մեքսիկացի Սերխիո Պերեսի պայմանագրի ժամկետի երկարաձգումը:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ շարունակելու հաջողված գործընկերությունը, որը մենք կառուցել ենք վերջին տարիներին: Նախորդտարի մենք ռեկորդային մրցաշրջան ունեցանք, շատ ուժեղ թիմ ունենք, և մենք կփորձենք այս հաջողության վրա հիմնվել ապագայում, այդ թվում՝ առաջիկա երկու տարիներին»,- Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոնի խոսքը մեջբերում է Racingnews365-ը։
Պերեսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Մ34-ամյա մրցարշավորդը 2021 թվականից է հանդես գալիս «Ռեդ Բուլի» կազմում: