Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը Mundo Deportivo-ի հետ հարցազրույցում նշել է, որ ֆուտբոլային ակումբներից միշտ երկրպագում է կատալոնական «Բարսելոնային»։
- Արդյո՞ք Լամին Յամալը ֆուտբոլային Մաքս Ֆերստապենն է։ Չէ՞ որ դուք նույնպես Ֆորմուլա 1-ում նորամուտը նշել է եք 17 տարեկանում։
- Ես նման համեմատություններ չեմ սիրում, բայց անչափ յուրահատուկ է այդ տարիքում խաղալ այդքան վստահ։
- Ինչպե՞ս հաղթահարել իրավիճակը, երբ 17-18 տարեկանում անհավանական ճնշման և ուշադրության տակ ես։
- Տրամաբանակ է, որ ես չեմ կարող խոսել Լամինի փոխարեն, բայց կարող եմ պատրեկացնել, թե ինչ է նա այժմ զգում։ Ըստ իս` եթե դու երիտասարդ ես և խաղում ես տաղանդի շնորհիվ, ապա հաճույք ես ստանում, և ամեն ինչ ավելի հեշտ է տրվում։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակել տքնաջան աշխատել։ Ես Ֆորմուլա 1-ում նորամուտս նշել եմ 17 տարեկանում և, բարեբախտաբար, ամեն ինչ լավ է զարգացել։
- Ի՞նչ եք սպասում «Բարսայից» նոր մրցաշրջանում։
- Կարծում եմ` կրկին բարդ մրցաշրջան է լինելու` հաշվի առնելով, թե ինչ խաղացողներով է համալրվում «Ռեալը»։ Ես, անկախ ամեն ինչից, միշտ երկրպագելու եմ «Բարսային»։ «Բարսելոնան» նույնպես հիանալի թիմ ունի։ Այժմ ակումբը նաև նոր մարզիչ է գլխավորել։
Նիդերլանդցի Ֆերստապենը 255 միավորով գլխավորում է Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանի աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարը։


