«Մաքլարենի» գործադիր տնօրեն Զեկ Բրաունը համոզմունք է հայտնել, որ «Ռեդ Բուլի» առաջատար ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանից հետո կփոխի թիմը:
«Կարծում եմ՝ այս տարվա ավարտից հետո Ֆերստապենը կհեռանա «Ռեդ Բուլից»: Նրա հաջորդ թիմը, ամենայն հավանականությամբ, կլինի «Մերսեդեսը»: Այն հրաշալի թիմ է, որը վերջին տարիներին կայունություն է ցուցաբերում, և այդ միությունից կշահեն բոլորը», - Բրաունի խոսքն է մեջբերում Marca-ն:
Ֆորմուլա 1-ի մրցաշրջան 2025-ի առաջին Գրան պրին հաղթել էր «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդրո Նորիսը, իսկ Ֆերստապենը զբաղեցրել էր երկրորդ տեղը:


