Logo

Ֆերստապենը չեմպիոնությունը նվաճելուց հետո հաղթել է Կատարի Գրան պրին

10:22 / 09.10.2023Ֆորմուլա 1
Մաքս Ֆերստապեն-2

Ֆորմուլա-1-ի Կատարի Գրան պրին ավարտվել է ավստրիական «Ռեդ Բուլի նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի հաղթանակով։

Լավագույն եռյակի մյուս երկու տեղերը զբաղեցրել են «Մաքլարենի» ներկայացուցիչները։ Օսկար Պիաստրին երկրորդն էր, իսկ Լանդո Նորիսը՝ երրորդը։

Չորրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Ջորջ Ռասելը, որն առաջին շրջանի ընթացքում բախվել է իր ակումբակից Լյուիս Հեմիլթոնի բոլիդին։ Միջադեպի պատճառով Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Հեմիլթոնը չի կարողացել շարունակել պայքարը։

Հիշեցնենք, որ Մաքս Ֆերստապենը վաղաժամ ապահովել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը, երբ իր թիմակից Սերխիո Պերեսը վթարի պատճառով չէր կարողացել շարունակել ելույթը Կատարի Գրան պրիի սպրինտի ժամանակ: Դա 25-ամյա նիդերլանդցի ավտոարշավորդի երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ