Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն անդրադարձել է բրիտանական «Ասթոն Մարտին» հնարավոր տեղափոխության մասին լուրերին:
«Մարդիկ այդ մասին շատ ավելի են խոսում, քան ես: Ես շատ հանգիստ եմ և պարզապես մտածում եմ մրցումների մասին, աշխատում եմ իմ թերությունների վրա: Աշխատանքից հետո գնում եմ տուն և ապրում իմ կյանքով։ Ես հանգիստ եմ վերաբերվում իմ ապագային.
Ինձ համար դա շատ պարզ է՝ ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս և կշարունակեմ մրցել Ֆորմուլա-1-ում։ Եթե ուզենամ ինչ-որ տեղ գնալ, կանեմ։ Բայց հիմա ես դրա մասին չեմ մտածում»,- Ֆերստապենի խոսքը մեջբերում է Crash-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա Ֆերստապենը Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է: