Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն այցելել է Ֆորմուլա-1-ի ավստրիական թիմ «Ռեդ Բուլին», ինչպես նաև մարզաշապիկներով փոխանակվել ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի հետ։
Lուսանկարները հրապարակվել են «Ռեդ Բուլի» սոցիալական ցանցերի էջերում։


Ֆերստապենy վստահորեն գլխավորում է Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Նրա հաշվին 258 միավոր կա։ Շարլ Լեկլերը իտալական «Ֆերարիից» 2-րդ տեղում է և ունի 178 միավոր։
Լավագույն եռյակը եզրափակում է «Ռեդ Բուլի» ևս մեկ ավտոարշավորդ, մեքսիկացի Սերխիո Պերեսը, որն ունի 173 միավոր։
Ավելի վաղ Ֆերստապենը հաղթել էր Բելգիայի Գրան պրիի որակավորման փուլը։


