Logo

Ֆերստապենը կրկնել է Շումախերի և Ֆետելի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:18 / 24.10.2022Ֆորմուլա 1
Մաքս Ֆերստապեն

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Գրան պրիում հաղթելու շնորհիվ կրկնել է տպավորիչ ռեկորդ:

Այդ հաղթանակը Ֆերստապենի համար 13-րդն էր այս տարվա ընթացքում։ Այդ ցուցանիշով հոլանդացին կրկնել է Միխայել Շումախերի (2004թ. մրցաշրջան) և Սեբաստիան Ֆետելի (2013թ. մրցաշրջան) ռեկորդները, հաղորդում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:

Այս մրցաշրջանի վերջին 3 փուլերից մեկում հաղթելու դեպքում Ֆերստապենը կդառնա բացարձակ ռեկորդակիր:

Հիշեցնենք, որ Մաքս Ֆերստապենը վաղաժամ դարձել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ