Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոն, նիդերլանդցի մրցաշրավորդ Մաքս Ֆերստապենը հայտարարել է, որ չի պատրաստվում հաղթել մրցաշրջանի բոլոր Գրան պրիներում.
«Ես չեմ մտածում բոլոր Գրան պրիները հաղթելու մասին։ Առաջ եմ շարժվում մրցարշավ առ մրցարշավ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ուրույն սցենարը։ Բահրեյնի մրցուղին շատ հարմար է մեր մեքենայի համար։ Ես պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ մեր թիմի շարունակական առաջընթացի վրա»,- աշխարհի եռակի չեմպիոնի խոսքը մեջբերում է GP Blog-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա մրցարշավորդը 2024 թ. մրցաշրջանն սկսեց հաղթանակով` մարտի 2-ին Բահրեյնի Գրան պրիում առաջ անցնելով բոլոր մրցակիցներից։


