Logo

Ֆերստապեն. «Երկար բացակայությունից հետո վերջապես վերադառնում ենք Ճապոնիա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:19 / 06.10.2022Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը գնահատել է իր շանսերը հոկտեմբերի 9-ին նախատեսված Ճապոնիայի Գրան պրիում:

«Երկար բացակայությունից հետո վերջապես վերադառնում ենք Ճապոնիա։ Անհամբեր սպասում եմ, որ կկարողանամ կրկին մրցել Սուզուկեում: Ինձ դուր է գալիս Ճապոնիան և շատ լավ հիշողություններ ունեմ: Կա համեղ խոհանոց և հատուկ երկրպագուներ, նրանք շատ բարի են և քաղաքավարի:

Այս շաբաթավերջին ես ևս մեկ հնարավորություն կունենամ անհատական ​​պայքարում տիտղոս նվաճելու համար։ 

Սա շատ արագընթաց շրջադարձերով մրցուղի է: Տեսնենք, թե ինչ եղանակ կլինի, բայց ես լսել եմ, որ սպասվում է անձրև, ուստի պայքարը կարող է շատ սուր լինել»,- Ֆերստապենի խոսքը մեջբերում է «Ռեդ Բուլի» պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ