Ֆորմուլա 1-ի չեմպիոն Մաքս Ֆերստապենը գովել է գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է BarçaTimes-ը:
«Ինձ դուր է գալիս Հանսի Ֆլիկի «Բարսան»։ Մինչև հիմա ամեն ինչ լավ է։ Թիմը շատ հարձակողական է, չնայած երբեմն պաշտպանության առումով մի փոքր ռիսկային է։ Ընդհանուր առմամբ, դա աշխատում է, բայց, իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մրցակիցները մոտենում խաղին։
Դու միշտ չես կարող հույսը դնել նույն սխեմայի վրա։ Այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս Ֆլիկի «Բարսան»: Թիմը մինչև այժմ հաջող է խաղում», - ասել է նիդերլանդցի մրցարշավորդը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


