«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկի» հետ հանդիպումից(2:3) հետո խոսել է իր տպավորություններից:
«Ծանր իրավիճակ է, բայց ոչինչ... Պետք է շարունակել աշխատել ու առաջ գնալ։
Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք, բայց անհատական սխալներ թույլ տվեցինք։
Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շնորհավորում եմ «Ատլետիկին»: Մենք պետք է շարունակենք աշխատել, իսկ արդյունքները կգան»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Տորեսի խոսքը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկի» դեմ խաղում «Բարսելոնայի» գոլերից մեկը հեղինակել է Ֆերան Տորեսը: