Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանտուշի հետ խնդիրներ է ունեցել հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, որը քննադատել է պորտուգալացի մասնագետին Եվրո-2024-ի որակավորման փուլում Ալբանիայից կրած պարտությունից հետո: Լեհաստանի հավաքականն ընտրական E խմբում 5 խաղից հետո վաստակել է 6 միավոր ու նախավերջին տեղում է:
Սանտուշը 2023 թվականի հունվարին էր գլխավորել Լեհաստանի հավաքականը, որի ղեկին անցկացրել է 6 հանդիպում: Դրանից առաջ 68-ամյա մասնագետը 8 տարի աշխատում էր Պորտուգալիայի հավաքականում, որի հետ 2016-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2019-ին էլ նվաճել Ազգերի լիգայի գավաթը: