Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն դարձել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» մարզական տնօրենը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2022-2024 թվականներին իսպանացին նույն պաշտոնն էր զբաղեցնում մեքսիկական «Գվադալախարայում»:
56-ամյա մասնագետը 2018 թվականին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ գլխավորել էր Իսպանիայի ազգային հավաքականը:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» է խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:


