Logo

Բրազիլիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

10:07 / 05.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլական «Ֆլումինեսեի» գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզը ժամանակավորապես գլխավորեց Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

49-ամյա մասնագետը մեկ տարվա ընթացքում կհամատեղի ակումբում և ազգային թիմում աշխատանքը:

Բրազիլիայի առաջնության 13 տուրերից հետո «Ֆլումինեսեն» 6-րդն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024թ. Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ Բրազիլիայի հավաքականը կգլխավորի իտալացի Կառլո Անչելոտին, որի պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ կլրանա հաջորդ տարվա հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ