Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդու Շալանան 63 տարեկանում մահացել է, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Շալանայի մահվան պատճառը հայտնի չէ:
Նախկին կիսապաշտպանը պորտուգալական «Բենֆիկայի» սան էր: Պորտուգալական գրանդի կազմում անցկացրել էր 13 մրցաշրջան, խաղացել էր նաև ֆրանսիական «Բորդոյում», պորտուգալական «Բելենենսեշում» և «Էստրելա դա Ամադորայում»:
Շալանան Պորտուգալիայի վեցակի չեմպիոն էր, եռակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:
Ֆերնանդու Շալանան 27 խաղի էր մասնակցել Պորտուգալիայի ազգային հավաքականում, դարձել 2 գոլի հեղինակ:


