Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում երրորդ կարմիր քարտը ստացավ:
Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդից» մեկ մրցաշրջանում երեք կարմիր քարտ ստացել է Նեմանյա Վիդիչը: Սերբ պաշտպանը նման բացասական ցուցանիշ գրանցել է 2008/2009 մրցաշրջանում, հայտնում է Opta-ն։
Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը կարմիր քարտ ստացավ «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի արտագնա խաղում, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0-2 հաշվով: