Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
Հյուրերից մեկ գոլ խփեց ու երկու ասիստ կատարեց թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը։ Պորտուգալացի կիսապաշտպանն օգնեց գոլով աչքի ընկնել դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունին և արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 37 միավորով 13-րդն է, «Լեսթերը»՝ 17 միավորով 19-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0-3 (տեսանյութ)
Ռասմուս Հոյլուն, 28, Ալեխանդրո Գառնաչո, 67, Բրունու Ֆեռնանդեշ, 90