Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։
Տանտերերից 8-րդ ու 20-րդ րոպեներին գոլով աչքի ընկավ Իգոր Տիագոն` գրանցելով դուբլ, իսկ մանկունիական գրանդից 28-րդ րոպեին հաշիվը կրճատեց Բենյամին Շեշկոն։ Սլովենացին նոր թիմում առաջին գոլը խփեց։
76-րդ րոպեին «Կարմիր սատանաներից» երկրորդ պատասխան գոլը կարող էր խփել թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը, սակայն պորտուգալացի կիսապաշտպանը վրիպեց 11-մետրանոցից։
«Բրենթֆորդը» 7 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով 13-րդն։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 3-1
Իգոր Տիագո, 8, 20, Մաթիաս Յենսեն, 90+6- Բենյամին Շեշկո, 26
Չիրացված 11-մետրանոց` Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), 76
Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


