Logo

Ֆեռնանդեշ. «Նույնիսկ նման հաղթանակից հետո շատ աշխատանք ունենք անելու»

23:23 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը խոսել է Հայաստանի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի խաղում տարած հաղթանակի մասին, հայտնում է A Bola-ն։

«Մենք միշտ ուզում ենք հաղթել համոզիչ խաղով՝ վերահսկելով հանդիպման ընթացքը։ Միշտ չէ, որ դա ստացվում է, բայց այսօր մենք առավելագույն չափով օգտվեցինք բոլոր հնարավորություններից և տարանք վստահ հաղթանակ, ինչն էլ մեզ համար ամենակարևորն էր։ Դրա շնորհիվ էլ նվաճեցինք աշխարհի առաջնության ուղեգիր։

Միշտ չէ, որ լինում է նման խաղ ցուցադրել, և նույնիսկ նման հաղթանակից հետո շատ աշխատանք ունենք անելու։ Գնդակով խաղում դեռ կան որոշ կողմեր, որոնք պետք է զգալիորեն շտկենք։ Հավանաբար պետք է ավելի արագ արձագանքենք գնդակի կորուստներին հարձակման վերջին հատվածում, որպեսզի խուսափենք հակագրոհներից, որոնք խնդիրներ առաջացրին Իռլանդիայի և Հունգարիայի դեմ հանդիպումներում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը։

31-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դեմ խաղում հեթ-տրիկ էր գրանցել։

Պորտուգալացիները հաղթանակի շնորհիվ վաստակեցին 13 միավոր, խմբում գրավեցին առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ