Logo

Ֆեռնանդեշ. «Անհասկանալի է՝ ինչու չենք կարողանում այսպես խաղալ ամեն շաբաթ»

12:31 / 06.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում գրանցած ոչ-ոքին (2-2)։

«Մեկ միավորը մեզ չի գոհացնում։ Վատ արդյունք չէ, բայց չի կարող մեզ գոհացնել։ Մենք այստեղ էինք եկել հաղթելու։ Հավանաբար, ամենաիրական գոլային պահն ունեցանք հանդիպման վերջում։

Կարծում եմ` թիմը լավ հանդիպում անցկացրեց։ Միայն անհասկանալի է, թե ինչու չենք կարողանում այսպես խաղալ ամեն շաբաթ։ Մենք պետք է ապագայի մասին մտածենք, ընդունենք դրական կողմերը և առաջ շարժվենք՝ մտածելով, որ նման խաղը պետք է լինի մեր չափանիշը։

Կարելի է ինչպես հաղթել, այնպես էլ պարտվել ու ոչ-ոքի գրանցել, բայց մեր մակարդակը պետք է լինի սա»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլի» դեմ խաղում «Ման. Յունայթեդն» ընդհատեց Պրեմիեր լիգայում երեք անընդմեջ պարտության շարքը։ Մանկունիական ակումբն ունի 23 միավոր և 13-րդ տեղում է, «Լիվերպուլն» առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա