Logo

Ֆերմինի, Ռաֆինյայի ու Լևանդովսկիի դուբլերը. «Բարսան» շանս չտվեց «Վալենսիային»

00:57 / 15.09.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 6-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։

«Բլաուգրանայից» միանգամից երեք ֆուտբոլիստ` Ֆերմին Լոպեսը, Ռաֆինյան ու Ռոբերտ Լևանդովսկին գրանցեցին դուբլ։

Կատալոնական ակումբը 10 միավորով երկրորդ տեղում է, «Վալենսիան»` 4 միավորով 15-րդ։

Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Իսպանիայի Լա լիգա, չորրորդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»` 6-0

Ֆերմին Լոպես, 29, 56, Ռաֆինյա, 53, 66, Ռոբերտ Լևանդովսկի, 76, 86

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ