Logo

Ֆերմին Լոպեսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

18:27 / 23.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական էջը:

3-րդ տուրում «Կապտանռնագույնները» 6-1 հաշվով հաղթել են «Օլիմպիակոսին», իսկ ամբողջ հանդիպմանը մասնակցած Ֆերմինը հունական թիմի դարպասը գրավել է երեք անգամ՝ ձևակերպելով հեթ-տրիկ:

 

22-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում մասնացկել է 7 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 5 գոլով:

Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ